Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ջերմիջեցնող դեղամիջոցների ազդեցությունը

Ջերմիջեցնող դեղամիջոցների ազդեցությունը

Հաճախ երեխայի բարձր ջերմության դեպքում ծնողները ոչ միայն չեն կողմնորոշվում, թե ինչ դեղորայքից օգտվել, այլեւ նույնիսկ չգիտեն համապատասխան դեղը գործածելու հիմնական կանոնները: Այդ պատճառով դեղագործի խորհրդատվությունը շատ կարեւոր է:

 

Բանն այն է, որ մեզ մոտ ջերմիջեցնող միջոցների օգտագործման ոչ ճիշտ ցուցում է ձեւավորված: Նախկին Խորհրդային Միության երկրների շրջանում անցկացված հետազոտություններից հետո ստեղծվել է հետեւյալ պատկերը. ծնողներից շատերը ճիշտ չեն տարբերակում ցավազրկող ու ջերմիջեցնող դեղամիջոցները: Ոմանք ընդհանրապես կարծում են, որ ավելի լավ է երեխան հաղթահարի ցավը, քան ցավազրկող միջոց տան: Հարցվածների քիչ հատվածն է այն կարծիքին, որ ցավազրկող ու ջերմիջեցնող դեղամիջոցները անհրաժեշտ են հարկ եղած դեպքում:

 

Դեղագործները պետք է մեծ ջանք թափեն, որպեսզի ծնողների՝ նման դեղամիջոցների հանդեպ վերաբերմունքը փոխվի: Ջերմիջեցնող դեղամիջոցներն արդյունավետ ազդեցություն են ունենում` թոթափելով երեխայի օրգանիզմը տհաճ իրավիճակից: Բացի այդ, ջերմությունից դեղորայքային ճանապարհով աշխատում են շուտ ազատել հատկապես վաղ հասակի երեխաներին: Հատուկ ուշադիր պետք է լինեն այն փոքրիկների ծնողները, որոնց մոտ ցնցումներ են լինում, կամ ովքեր խնդիրներ ունեն կենտրոնական նյարդային համակարգի հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ ծնողներից շատերը կասկածի տակ են դնում դեղորայքի անվտանգության գործոնը, պակասեցնում են անհրաժեշտ չափաբաժինը, ինչի արդյունքում երեխան չի ստանում համապատասխան չափաքանակը, որը պետք է ճնշի ցավն ու ջերմությունը: Իհարկե, նաեւ պետք է հիշել, որ որեւէ պարագայում անթույլատրելի է դեղորայքի նախատեսված չափից ավելի գործածումը: Ծնողները հատկապես պետք է ուշադիր լինեն գրիպի ու մրսածության ժամանակ երեխայի՝ դեղամիջոցներ օգտագործելիս: Դեղամիջոցներից շատերը, որ նախատեսված են գրիպի եւ մրսածության համար, պարունակում են միանման միացություններ, օրինակ` պարացետամոլը:

 

Մասնագետների հավաստմամբ` մարմնի բարձր ջերմությունը պաշտպանողական ռեակցիա է հանդիսանում բազմաթիվ վարակների ու վիրուսային երեւույթների դեմ: Բարձր ջերմությունը ճնշում է վնասակար բակտերիաների ու վիրուսների բազմացումը: Սակայն 38 աստիճանից բարձր ջերմությունը վտանգավոր է հատկապես մինչեւ 2-3 ամսական երեխաների համար, քանի որ նրանց օրգանիզմում ջերմության կանոնավորում է ընթանում: Բոլոր բժիշկներն էլ համակարծիք են` 38 աստիճանից բարձր ջերմությունը պետք է անպայման իջեցնել: Մարմնի բարձր ջերմությունը տարբեր բացասական ազդեցություններ կարող է ունենալ` ջրազրկում, ցնցումներ, տախիկարդիա եւ այլն:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. semya.od.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ